Առողջապահութրան համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է COVID19 նոր տեսակի վիրուսի՝ մարդուց մարդու փոխանցման 100 դեպք, որոնց մեծամասնությունը՝ «Diamond Princess» նավի վրա։ Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը։
Համաձայն աղբյուրի՝ Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վիրուսի փոխանցման 92 դեպք։ Կազմակերպությունը դեռևս չի արձանագրել վիրուսի կայուն փոխանցում՝ բացառության նավի դեպքը, որում մարդիկ հիմնականում վարակվել են COVID19-ի թեթև ձևով։
Վիրուսի մասին Չինաստանը ԱՀԿ-ին հայտնել է 2019թ. դեկտեմբերի 31-ին։ Չինաստանում վարակվածների թիվն անցել է 72,4 հազարը, որից՝ 1,8 հազարը մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ Չինաստանի սահմաններից դուրս արձանագրվել է 794 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







