Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Խորը մտահոգություն հայտնելով այս երկրում բռնության վերջին աճի կապակցությամբ՝ առաջնորդներն ընդգծել են երկխոսության միջոցով իրադրության շուտափույթ կայունացման և ազգային համաձայնության ամրապնդման կարևորությունը՝ հարգելով բազմակրոն սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչների օրինական իրավունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու կողմից էլ շեշտվել է Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական բանակցությունների հարցը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի մեկնարկը և որպես երկխոսության հարթակ՝ առաջարկել Ստամբուլը։

Սիրիայում դրուզների և բեդուինյան ցեղերի միջև զինված բախումները սրվել էին դրուզ վաճառականի ծեծի և առևանգման միջադեպից հետո։ Իրավիճակին միջամտել էր նաև Իսրայելը։ Հայտարարելով, որ պաշտպանում է դրուզների համայնքը, Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+