Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:21

Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ձերբակալված վեց ադրբեջանցիներից երեքին

Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ձերբակալված վեց ադրբեջանցիներից երեքին

Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է սպանությունների գործով ձերբակալված վեց ադրբեջանցիներից երեքին: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, դատարանը ձերբակալել է Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին:

Եվս երեք մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգվել է 72 ժամով։

Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կամ կազմակերպված խմբի կողմից):

Հետաքննության տվյալներով՝ նրանք մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբի, որը մասնակցել է Եկատերինբուրգում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 28-ին բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Եկատերինբուրգում իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որտեղ ձերբակալվել էր ինը ադրբեջանցի, ապա նրանցից վեցը՝ կալանավորվել: Նախարարությունը հայտնել էր երկու ադրբեջանցու մահվան և մյուսների լուրջ վնասվածքների մասին: Հունիսի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի չեղարկման մասին: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են երկրում Ռուսաստանի մասնակցությամբ մշակութային միջոցառումները, իսկ երկրի խորհրդարանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+