Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:41

Իրանի համար ավելի հեշտ է հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա, քան Իսրայելի. Al Jazeera

Իրանի համար ավելի հեշտ է հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա, քան Իսրայելի. Al Jazeera

Իրանի զինված ուժերի համար ավելի հեշտ կլիներ հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա, քան հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին, հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք լրջորեն զգուշացնում ենք ԱՄՆ-ին, որ հակամարտությանը միջամտելը կվտանգի նրա շահերը Մերձավոր Արևելքում»,- նշել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը՝ խոսելով հակամարտությանը Վաշինգտոնի հնարավոր միջամտության մասին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը հակամարտությունը կհասցնի տարածաշրջանային մակարդակի։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը դիտարկում է Իսրայելի Դիմոնա քաղաքի միջուկային հետազոտական կենտրոնին հարվածելու հնարավորությունը՝ երկու երկրների միջև հակամարտության սրման դեպքում:

«Դիմոնայում միջուկային ռեակտորը կարող է դառնալ մեր օրինական թիրախը, եթե հակամարտությունը նոր մակարդակի բարձրանա», — ասել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը: Նրա պնդմամբ՝ իսրայելական կողմը թաքցնում է, որ Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցնում։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+