Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել ապստամբել կառավարության դեմ

Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել ապստամբել կառավարության դեմ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձ է հղել Իրանի ժողովրդին, որում հայտարարել է, որ իր երկիրն իրանցիներին թշնամի չի համարում և առաջարկել է նրանց ապստամբել Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իսլամական ռեժիմը, որը ճնշում է ձեզ մոտ 50 տարի, սպառնում է ոչնչացնել մեր երկիրը՝ Իսրայել պետությունը։ Իսրայելի գործողության նպատակն է վերացնել միջուկային և հրթիռային սպառնալիքն իսլամական ռեժիմի կողմից: Շարժվելով դեպի մեր նպատակը՝ մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը, որպեսզի դուք հասնեք ազատության»,- ասել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանն անցել է կարմիր գծերը, երբ համարձակվել է հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Նա հայտարարել է, որ «այաթոլլաների ռեժիմը շատ բարձր գին կվճարի իր հանցավոր գործողությունների համար»:

Իսրայելի բուժծառայությունը հայտնել է հրթիռակոծությունից հետո 35 տուժածի մասին։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն Օմանի հետ խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածներն ստիպել են դուրս գալ դիվանագիտության ուղուց:

Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան  Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+