Մոսկվայի Բուտիրսկի դատարանը Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հայտնում է Gazeta.ru-ն։
Դատարանը պարզել է, որ 2018 թվականին դուստրերի ձեռքով մահացած Միխայիլ Խաչատուրյանը պարբերաբար նրանց սեռական բռնության է ենթարկել։
Քույրերի գործը դեռ փակված չէ, սակայն դատարանի որոշումը, որով հաստատվում է նրանց հոր մեղքը բռնության մեջ, նրանց անմեղության ապացույցներից մեկն է լինելու։ Պաշտպանական կողմը հույս ունի, որ Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։
2022 թվականի մայիսին Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել էր։ ՔԿ-ն խստացրել էր նրա մեղադրանքը և ավելացրել պոռնկագրական նյութի տարածման հոդվածը։