Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:58

Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը

Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ սեռական բռնության և ծեծի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Ինչպես հայտնել է ТАСС-ի իրավապահ մարմնի աղբյուրը, ՔԿ-ն խստացրել է նրա մեղադրանքը և ավելացրել պոռնկագրական նյութի տարածման հոդվածը։

«Միխայիլ Խաչատրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել դուստրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև մեղադրյալի կողմից պոռնկագրական նյութերի տարածման մեկ այլ փաստ, ինչի մասին պաշտոնապես ծանուցվել են նրա փաստաբանները», — պատմել է գործակալության զրուցակիցը: Միխայիլ Խաչատուրյանի գործի հետ ծանոթանալու մասին արձանագրության ստորագրումից հետո այն կուղարկվի Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Եթե դատախազը համարի, որ հետաքննության ընթացքում խախտումներ չեն եղել, քրեական գործը կուղարկվի դատարան:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին։

Իր հերթին Խաչատուրյանի պաշտպանությունը ТАСС-ին հաստատել է նրա նկատմամբ քրեական գործի հետաքննության ավարտը։ Դրա հետ մեկտեղ փաստաբան Օլգա Խալիկովան ТАСС-ին հայտնել է, որ իր պաշտպանյալի մեղքի ապացույցներ չկան, պաշտպանությունը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ: «Կենսաբանական հետքեր, որոնք կհաստատեն աղջիկների նկատմամբ սեռական բռնությունը, չեն եղել և չեն կարող լինել», — պատմել է նա:

Նրա խոսքով՝ քննությամբ պարզվել է, որ քույրերը օգտվել են հոր հեռախոսից և կարող էին իրենք ուղարկել պոռնոգրաֆիկ հոլովակ, ինչպես նաև դատական բժշկական փորձաքննություններ չեն անցկացվել «սեռական օրգանների շրջանում ենթադրյալ բռնությունից նրանց մոտ վնասվածքների առկայության մասին, որում նրանք մեղադրում են իրենց հորը»:

Անցյալ տարվա մարտին ՌԴ ՔԿ — ն պաշտոնապես տեղեկացրել էր քույրերի պաշտպանությանը իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Այդ ժամանակ նրան մեղադրում էին սեռական բնույթի ոտնձգությունների և գործողությունների համար։ Ինչպես ТАСС-ին հայտնել են աղջիկների փաստաբանները, նրանց պաշտպանյալները տուժող են ճանաչվել: Եթե Խաչատուրյանին մեղավոր ճանաչեն, «ապա դա կլինի ապացույց, որ Խաչատրույան քույրերը գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում», նշել են իրավաբանները։

2020թ. փետրվարին քննությամբ որոշում է կայացվել Խաչատուրյանի մահվան կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ 2020թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի գործողություններն անօրինական է ճանաչել։

Այդ հանգամանքների ստուգումն իրականացվել է 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը: Ինչպես հետևում է ստուգման նյութերից, 2014 թվականի նոյեմբերից, ինչպես նաև մոր բացակայությամբ համատեղ բնակության ողջ ընթացքում, այդ թվում՝ իր մահվան օրը, Խաչատուրյանը դուստրերի նկատմամբ դաժան վերաբերմունք է թույլ տվել, պարբերաբար ծեծի ենթարկել նրանց, նվաստացրել, սպառնացել ֆիզիկական բռնության պատճառմամբ, սեռական բնույթի գործողություններ կատարել նրանց հետ, ինչի հետևանքով աղջիկների մոտ վատ վերաբերմունքի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման համախտանիշի տեսքով խանգարումներ են առաջացել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+