Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հարցով բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վյակայոչելով Իրանի պետական (IRIB) հեռուստաալիքին։
Ըստ կայքի՝ խորհրդակցությունները տեղի են ունենում Օմանի դեսպանի նստավայրում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցությունները կանցկացվեն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ։
Ապրիլի 12-ին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ խորհրդակցություններն անցել են «կառուցողական մթնոլորտում և հիմնված փոխադարձ հարգանքի վրա»: ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը բանակցությունները որակել էր «կառուցողական»։