Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:25

ԱՄՆ-ի կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և դիտորդներ ուղարկել Արցախ

ԱՄՆ-ի կրոնական ազատության հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և դիտորդներ ուղարկել Արցախ

Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն (USCIRF) ԱՄՆ կառավարությանն առաջարկել է նպաստել միջազգային դիտորդների, օրինակ՝ ՄԱԿ-ի, այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային և կրոնական կառույցների դիտարկման և  փաստաթղթավորման համար։

Հանձնաժողովի զեկույցը պարունակում է նաև առաջարկություններ․ Ադրբեջանը պահել հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումներ կատարելու կամ հանդուրժելու համար: USCIRF-ն առաջարկել է թիրախային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական պետական ​​կառույցների և պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են կրոնական ազատության լրջագույն խախտումների համար:

Բացի դրանից, հանձնաժողովն ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնք ԱՄՆ նախագահի կողմից Բաքվին տրամադրվող անվտանգության աջակցության սահմանափակումների վերացումը կպայմանավորեն Ադրբեջանում կրոնական ազատության կոնկրետ բարելավմամբ: Անվտանգության աջակցության սահմանափակումները նախատեսված են 1992թ. Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնում:

USCIRF-ը խորհուրդ է տվել Ադրբեջանում կրոնական ազատության հարցերի վերաբերյալ լսումներ անցկացնել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում:

Հանձնաժողովի գնահատմամբ՝ 2024 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները շարունակել են մնալ վատ: Կառավարությունը շարունակում է ձերբակալել և բանտարկել որոշ գործող շիա մահմեդականների՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար, ասվում է զեկույցում: Նշվում է, որ տարեվերջի դրությամբ՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության ոչ կառավարական կազմակերպությունը հայտնել է 233 հավատացյալի մասին, որոնք բանտարկվել են իրենց կրոնական սովորությունների կամ կառավարությանը կրոնական հակազդեցության համար:

Զեկույցում նշվում է, որ Caucasus Heritage Watch (CHW) նախկինում տրամադրել է նոր արբանյակային լուսանկարներ Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ: 2024 թվականի հունիսին CHW-ն հաղորդել էր հայկական կրոնական վայրերի ոչնչացման նոր դեպքերի մասին, երբ Բաքուն օկուպացրել էր տարածաշրջանը, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ վայրեր, ասվում է զեկույցում։

USCIRF-ը նշել է, որ հունիսին Freedom House-ը եզրակացրել էր, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին ռազմական գործողությունների ժամանակ իրականացրել է «Լեռնային Ղարաբաղն էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ, մեթոդական ռազմավարություն»: Կազմակերպությունը եզրակացրել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են ռազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ։ Բացի այդ, որոշ հայրենադարձված հայ ռազմագերիներ ադրբեջանական գերության մեջ ենթարկվում են կրոնական բռնությունների, այդ թվում՝ վիրավորանքի, կրոնական իրերի առգրավման և ոչնչացման:

2024 թվականի հունվարին այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի որոշմամբ՝ Ադրբեջանը ներառվել էր կրոնական ազատության ոտնահարման մեջ ներգրավված երկրների ցանկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+