Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:33

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
Plumes of smoke rise from what is thought to be the site of an airstrike in Sanaa, Yemen June 7, 2024. REUTERS/Abdulrahman al-Ansi

Եմենի մայրաքաղաք Սանայում և հութի ապստամբների վերահսկողության տակ գտնվող երկրի այլ շրջաններում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ 100 մարդ վիրավորվել է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ապստամբների առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

«Նախնական տվյալներով՝ Սանայում, Սաադա, Էլ Բեյդա Նահանգներում և Ռադաա քաղաքում քաղաքացիական օբյեկտների և բնակելի շրջանների դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ևս 101-ը»,- գրել է նա X-ում:

Ալ Ասբահիի պնդմամբ՝ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են:

Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը: «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել էսկալացիային՝ միաժամանակ պնդելով, որ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+