Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Իսրայելում անհայտ անձինք հրազենով հարձակվել են անցորդների վրա․ կան վիրավորներ և զոհ

Իսրայելում անհայտ անձինք հրազենով հարձակվել են անցորդների վրա․ կան վիրավորներ և զոհ

Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, հայտնում է The Times of Israel-ը։

Կայքը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել է, որ ահաբեկիչներից մեկը հրազեն է օգտագործել, մյուսը՝ դանակ։ 

Հարձակումը տեղի է ունեցել Հայֆայի ավտոկայանում։ Տուժածների վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության։ Իսրայելի Մագեն Դեյվիդ Ադոմի բժշկական ծառայությունը հաստատել է, որ 4 մարդ վիրավորվել է։ Վերջին տեղեկություններով՝ նրանցից երեքի վիճակը ծանր է՝ 30-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 15-ամյա դեռահաս։ 70-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է։

Հարձակման հետևանքով մահացել է 70-ամյա տղամարդ, տեղեկացնում է կայքը։ 

Հունվարի 18-ին Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել էր անցորդների վրա։ Վիրավորվել էր 20-ամյա մի երիտասարդ։ Նա լուրջ վնասվածքներ էր ստացել և հոսպիտալացվել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+