ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին ծանուցել է այն մասին, որ ակնկալում է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Զատիկ, որը կլինի ապրիլի 20-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ մի քանի պաշտոնյա հակամարտությունը կարգավորելու Վաշինգտոնի առաջարկած ժամկետն անվանել են «հավակնոտ և պոտենցիալ անիրատեսական»:
Հրատարակության աղբյուրներից մեկի համաձայն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը մինչև տարեվերջ ամենահավանականն է։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







