Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:24

Ֆրանսիան Բաշար ալ-Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվել․ ԶԼՄ

Ֆրանսիան Բաշար ալ-Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվել․ ԶԼՄ

Ֆրանսիան Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվել, հաղորդել է Agence France-Presse-ը։

Ֆրանսիայի իշխանություններն Ասադին մեղադրում են 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը մեղսակցության մեջ։

Օրդերը տրվել է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության պահանջով, որը հետաքննում է 59-ամյա ֆրանսիացի սիրիացի Սալահ Աբու Նաբուի մահվան հանգամանքները:

Դատախազության խոսքով՝ նա մահացել է 2017 թվականին սիրիական բանակի ուղղաթիռներից Դարաա նահանգում գտնվող իր տան գնդակոծման հետևանքով։ Նոր օրդեր տրամադրելու իր խնդրանքը պատճառաբանել է նրանով, որ Ասադն այլևս չի օգտվում դատական ​​գործընթացների պետական ​​անձեռնմխելիությունից, գրել է լրատվականը։

Սա Սիրիայի նախկին ղեկավարի ձերբակալության արդեն երկրորդ օրդերն է։ Նախորդը տրվել էր Ասադի հասցեին սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ։

Դատախազությունը փորձել է վիճարկել այդ հրամանը, քանի որ նախկին նախագահը քրեական հետապնդման անձեռնմխելիություն ուներ: Նրա բողոքը Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը պետք է քննի 2025 թվականի մարտի 26-ին։

Ըստ AFP-ի՝ ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի դատական ​​իշխանությունները 14 օրդեր են տվել սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման համար։

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ 

Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+