Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:35

Էրդողանը հայտնել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ հնարավոր գործողությունների մասին

Էրդողանը հայտնել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ հնարավոր գործողությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, որը Անկարայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն և նրա սիրիական մասնաճյուղը՝ Ժողովրդական պաշտպանության ուժեր (SND) դեմ ցանկացած պահի գործողությունների հնարավորության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Էրդողանն այդ խմբավորումներն ահաբեկչական է որակել։

«Տարածաշրջանի ապագայում ահաբեկչության համար տեղ չկա։ Միակ ճակատագիրը, որին սպասում է ահաբեկչության և բռնության օգտին իրենց ընտրությունը, զենքերի հետ միասին հողի մեջ թաղվելն է։ Ոչ մի ուժ չի կարող մեզ հետ կանգնեցնել դրանից»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում PKK-ի ուժերի վերացումը միայն ժամանակի հարց է։

Թուրքիայի և PKK-ի միջև հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։ Թուրքական իշխանությունները PKK-ն համարում են ազգային անվտանգության սպառնալիք և պարբերաբար հարձակումներ են իրականացնում երկրում նրա կողմնակիցների դեմ, ինչպես նաև գործողություններ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում:

Դեկտեմբերի 29-ին Ֆրանսիան հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին։

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ 

Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+