Նոր Մոսկվայում հրդեհի ժամանակ 11-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած են նետվել Կիրովից հայկական հանցավոր խմբի նախկին առաջնորդ 54-ամյա Անդրանիկ Ասոյանը և նրա կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան, գրում է Mash տելեգրամյան ալիքը։
«Ավելի քան 15 տարի առաջ Ասոյանը հայրենակիցների հետ Կիրովում ստեղծել էր հանցավոր խմբավորում, որն զբաղվում էր տեղի կոմերսանտներից գումար հափշտակելով։ Նրանք պայմանագրեր էին կնքում կազմակերպությունների և ձեռնարկատերերի միջև՝ ալկոհոլ և արտադրանք գնելու համար: Հետո ապրանքը ցածր գնով էին վաճառում, բայց փողը պահում էին՝ վնաս հասցնելով գործարարներին։ Բանդայի գործունեությունը կասեցվել էր 2008 թվականի դեկտեմբերին, իսկ նրա առաջնորդ Անդրանիկը դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման»,- նշվում է հրապարակման մեջ։
Ըստ աղբյուրի, նախնական տվյալներով, Ասոյանն ու Իվանովան բնակարան էին վարձել․ հարևանները պատմել են, որ մի քանի օր է՝ ամուսինները վիճում էին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







