Կրեմլը չգիտի, թե ինչ է ասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ռուսական ռազբազայի մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը։
«Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե ասել է, ապա որտեղ, ինչ համատեքստում։ Մենք նման տվյալներ չունենք», — ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին՝ հավելելով, որ «մենք չենք կարող որպես առաջնային աղբյուր ընդունել Wall Street Journal-ը»։
Ավելի վաղ The Wall Street Journal կայքում հրապարակված նյութում ասվում էր, որ Փաշինյանը հրապարակմանը տված հարցազրույցում ասել է, որ առավելություններ չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական լինելու մեջ։
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և վարչապետի կայքը հրապարակեցին հարցազրույցի ամբողջական տարբերակը, որից հետևում էր, որ Փաշինյանն ասել է, որ Հայաստանից ռուսական բազաները դուրս բերելու հարցը չի քննարկվում։ Կրեմլի ներկայացուցչի մեկնաբանությունը հրապարակվել էր մինչ հարցազրույցի ամբողջական տարբերակի լուսաբանումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







