Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:07

Փաշինյանը հայտարարել է, որ առավելություն չի տեսնում ՀՀ-ում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ

Փաշինյանը հայտարարել է, որ առավելություն չի տեսնում ՀՀ-ում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ

Հայաստանի վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների առկայության մեջ։ Նա նաև կոչ է արել կենտրոնանալ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների վրա։

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել դաշնակցի իր պարտավորությունները, հատկապես սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ։

«Այս իրադարձություններն, ըստ էության, մեզ հանգեցրին այն որոշմանը, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության հարաբերությունները, և մենք հիմա փորձում ենք դա անել»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ դրա պատճառով ինքը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ։

Հարցազրույցում Փաշինյանը մեկնաբանել է նաև իր հասցեին հնչող ռուսական քննադատությունները: Ըստ հրապարակման՝ հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են նման հայտարարությունները և մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է իրեն հեռացնել իշխանությունից, Փաշինյանը «չի թաքցրել իր հիասթափությունը»։ «Այս մոտեցումը խախտում է բազմաթիվ կանոններ՝ սկսած միմյանց ներքին գործերին չմիջամտելուց և դիվանագիտական ​​կոռեկտությունից»,- ասել է նա։

Փաշինյանը նաև ասել է, որ լավատես է առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Նրա խոսքով, տարածաշրջանի ապագան պետք է լինի վաղուց փակ սահմանների և առևտրային ուղիների, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման մեջ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ «Անվտանգությունը պետք է ձեռք բերվի ոչ միայն բանակի, այլ նաև տարածաշրջանային խաղաղության օգնությամբ»,- ասել է վարչապետը։

Ըստ հրապարակման՝ պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների մասին հարցին, Փաշինյանը կոչ է արել փոխարենը «կենտրոնանալ իր թուրք հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների շատ ավելի երկար պատմության վրա»։ «Այդտեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Մենք նախ պետք է աշխատենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- ասաց նա։

Սեպտեմբերին Փաշինյանը ասել էր, որ անվտանգության մեկ կենտրոնից Հայաստանի կախվածությունը ռազմավարական սխալ է։ Վարչապետի խոսքով՝ երկրի իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել անվտանգության քաղաքականությունը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+