Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին ներառել են ուկրաինական «Խաղարար» («Миротворец») կայքի տվյալների բազայում:
Կայքում նա ներառվել է որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և որին պետք է փոխանցել Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին»։
Վարդանյանին բազայում ընդգրկելու «հիմք է հանդիսացել ՌԴ ղեկավարությանը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող գործողություններին նյութական աջակցություն ցուցաբերելը»։
«Խաղարար» կայքն ստեղծվել է 2014 թվականին համանուն կենտրոնի աջակցությամբ: Կայքում նշվում է, որ կենտրոնը զբաղվում է տեղեկատվության հավաքագրմամբ այն մարդկանց մասին, որոնց գործողություններում, ըստ կայքի, «առկա են Ուկրաինայի ազգային անվտանգության, մարդու կյանքի և առողջության, խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներ»։ Կայքը մարդկանց անձնական տվյալների բաց բազա ունի, որը հավաքվել և հրապարակվել է առանց նրանց համաձայնության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







