Գիզայում գտնվող Քեոպսի բուրգը հունիսից փակ կլինի այցելուների համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը։
«Նպատակը Գիզայի բուրգերի կանոնավոր պահպանման ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ սկսելն է: Միկերինի բուրգն այցելուների համար բաց կլինի ներսից՝ Քեոպսի բուրգի փակման ողջ ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Գիզայի բուրգերի աշխարհահռչակ հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մոտ՝ Նեղոս գետի արևմտյան ափին, համանուն սարահարթում։ Քեոփսի բուրգը Գիզայի բարձրավանդակում կառուցված երեք Մեծ բուրգերից ամենամեծն ու ամենահինն է։ Նրա սկզբնական բարձրությունը եղել է 147 մետր։ Բուրգը կառուցված է 2,3 միլիոն կրաքարե բլոկներից՝ յուրաքանչյուրը 2,5 տոննա միջին քաշով: Փարավոնի մումիան դեռ չի գտնվել։
ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո
Վրաստանի կառավարությունն ԱՄՆ-ին ազդակ է հղել երկկողմ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին և արդեն ստացել է պատասխան, թե ինչ քայլեր են...





































