Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:23

Իրանն ու Սաուդյան Արաբիան կկարգավորեն հարաբերությունները

Իրանն ու Սաուդյան Արաբիան կկարգավորեն հարաբերությունները

Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները պայմանավորվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին, նախատեսում են երկու ամսվա ընթացքում դեսպանություններ բացել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tasnim գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և նրա սաուդցի գործընկերը բանակցություններ են վարել Պեկինում: Արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն։ Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում։

«Բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը որոշում են կայացրել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, երկու ամսվա ընթացքում բացել դեսպանատներ և ներկայացուցչական մարմիններ», — մեջբերում է գործակալությունը հայտարարության տեքստը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությամբ, ինչպես նաև Օմանի և Իրաքի միջնորդությամբ, որը 2021 թվականի ապրիլին բանակցային հարթակ է դարձել Թեհրանի և Էր Ռիադի համար:

«Երկու երկրները հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաև ձգտում են իրականացնել 2001 թվականի ապրիլի 17 — ին ստորագրված անվտանգության պայմանագիրը և 1998 թվականի մայիսի 27-ին ստորագրված Առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», — նշված է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+