Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային օբյեկտներում ստուգումներին

ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային օբյեկտներում ստուգումներին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի՝ իրանական միջուկային օբյեկտներում դիտարկման և ստուգման հետագա միջոցառումների մեկնարկի հետ:

«Շաբաթ օրը Թեհրանում Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ իմ քննարկումներից հետո ես նշում եմ Իրանի համաձայնությունը՝ թույլ տալ գործակալությանը ձեռնամուխ լինել դիտարկման և ստուգման հետագա միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են ՄԱԳԱՏԷ — ի առաքելության իրականացման համար», — Գրոսիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ողջունել է Իրանի բարձր մակարդակի հավաստիացումներն առ այն, որ «նա պատրաստ է իրականացնել ստուգման և մոնիթորինգի հետագա պատշաճ գործունեությունը, ինչպես նաև համագործակցել գործակալության հետ երաշխիքների ոլորտում չլուծված հարցերի լուծման համար, ներառյալ այն հարցերը, որոնք վերաբերում են երեք չհայտարարված վայրերին, որոնցում գործակալությունը հայտնաբերել է մարդածին ծագման ուրանի մասնիկների հետքեր»:

Գործակալությունը նշում է, որ մարտի 4-ին Գրոսսիի Թեհրան կատարած այցի արդյունքներով հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի և ԱԷՄԳ-ի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Իրանը մտադիր է գործակալությանը թույլ տալ ստուգման և մոնիթորինգի գործունեություն իրականացնել, ինչպես նաև Թեհրանի պատրաստակամությունը երեք միջուկային օբյեկտներին հասանելիություն տրամադրելու հարցում:

Նույն օրը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում Գրոսսին դրական է պատասխանել լրագրողների այն հարցին, թե Իրանը պատրաստ է տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղադրել միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Սակայն մարտի 5-ին ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հերքել է Գրոսիի այդ հայտարարությունը և ընդգծել, որ Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկման նոր տեսախցիկների տեղադրման հարցը չի քննարկվել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+