Անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի դպրոցներից մեկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Նախնական տվյալներով՝ հանցագործության զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ 7 անչափահաս։ Կան վիրավորներ՝ 14 երեխա և 7 մեծահասակ»,- տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեն՝ հավելելով, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։
Նշվում է նաև, որ Իժևսկի դպրոցի վրա հարձակվողը եղել է նացիստական խորհրդանիշներով և սև վերնաշապիկով, նրա ինքնությունը պարզվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







