Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե երկրի համար իրական սպառնալիք առաջանա, ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն բաց է, Դուք կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու միջուկային զենքը կարող է օգտագործվել։ Այսինքն, եթե վտանգ լինի երկրի գոյության համար, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան։ Այս տեքստում հիշատակված այլ պատճառներ չկան», — ասել է Պեսկովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







