Էբբի-Ռոուդում նկարված լեգենդար լուսանկարը 50 տարեկան է: Աշխարհի ամենաճանաչված լուսանկարներից մեկի հեղինակը՝ Իեն Մակմիլանը, նրանց լուսանկարել է 1969 թվականի օգոստոսի 8-ին:
Լուսանկարում Ջոն Լենոնը, Ռինգո Սթարը, Փոլ Մաքարթնին և Ջորջ Հարիսոնն են, ովքեր գտնվում են Էբբի-Ռոուդում: Աստղերը գնում էին դեպի թիվ 3 տուն, որտեղ գտնվում էր ձայնագրման ստուդիան։
Այնուհետև լուսանկարը դարձել է նույնանուն ալբոմի շապիկը, որը լույս է տեսել 1969 թվականի սեպտեմբերին: Լուսանկարը, որպես ալբոմի ետնանկար, ընտրել է Փոլ Մաքարթնին, ով նաև լուսանկարի մտահղացման հեղինակն էր։
Նկարչին թույլատրվել է նկարել ընդամենը 10 րոպե, որի արդյունքում Իենը ստացել է 6 կադր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







