Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Կատարն ու Թուրքիան մտադիր են թալիբների հետ համաձայնության գալ Քաբուլի օդանավակայանի շահագործման շուրջ

Կատարն ու Թուրքիան մտադիր են թալիբների հետ համաձայնության գալ Քաբուլի օդանավակայանի շահագործման շուրջ

Կատարի եւ Թուրքիայի իշխանությունները շարունակում են օգնություն ցուցաբերել Աֆղանստանում իշխանությունը եկած «Թալիբան» արմատական շարժմանը՝ Քաբուլի օդանավակայանի աշխատանքի վերականգնման գործում եւ ձգտում են մշտական հիմունքներով օդանավակայանի շահագործման վերաբերյալ համաձայնության հասնել:

Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էմիրության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին՝ Դոհայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո ։

«Մենք քննարկել ենք Քաթարի եւ Թուրքիայի եղբայրական Հանրապետության փոխգործակցությունն Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, մենք խոսեցինք օդանավակայանի կառավարման աֆղանական ժամանակավոր կառավարության հետ մշտական հիմունքներով մեր համագործակցության մասին: Մենք ձգտում ենք համաձայնության հասնել օդանավակայանի սովորական ռեժիմով շահագործման վերաբերյալ», — ընդգծել է Կաթարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որի ելույթը հեռարձակել Է Al Jazeera հեռուստաալիքը:

Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղին եւ տերմինալները խիստ վնասվել են օդանավակայանում տիրող քաոսի պատճառով առավելապես արեւմտյան երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանման ժամանակ, ինչպես նաեւ օգոստոսի 26-ին նրա մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Օգոստոսի վերջից Քաթարի եւ Թուրքիայի տեխնիկական մասնագետներն օգնում են կարգավորել օդանավակայանի աշխատանքը։

Մինչդեռ նոյեմբերի վերջին Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄԷ-ն բանակցություններ է վարում թալիբների հետ Քաբուլի օդանավակայանի շահագործման իրավունք ստանալու շուրջ, որպեսզի այդ կերպ, մասնավորապես, նվազեցնի Աֆղանստանում Կատարի դիվանագիտական ազդեցությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+