Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Լավրենտևը և Վերշինինը …Դամասկոս մեկնելուց հետո մեկնել են Թեհրան, որտեղ հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուսական պատվիրակության նպատակը «երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության շուրջ բանակցություններ անցկացնելն է, ներառյալ Սիրիան»:
Սիրիայում Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը լիովին հաջող է, և երկկողմ փոխգործակցության այդ փորձը պետք է օգտագործել մերձավորարևելյան երկրի վերականգնման համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը Լավրենտևի և Վերշինինի հետ հանդիպմանը:
«Ամիր Աբդոլլահիանը Սիրիայում երկու երկրների միջև համագործակցությունը որակել է որպես բացարձակ հաջողված փորձ»,- հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:
«Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների հաջող համատեղ փորձի օգտագործման անհրաժեշտությունը․․․ Սիրիայի վերականգնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







