Նորագույն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Անկարայի հեռացումից հետո ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Խոսքը 1,4 մլրդ դոլարի մասին է, որը մենք վճարել ենք F-35-ի համար: ԱՄՆ-ը, ի պատասխան այդ վճարման, մեզ նման առաջարկ է արել: Մենք նրանց ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկիրն ապահովենք այն պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր օդային նավատորմը միշտ պատրաստ լինի: Մենք երկխոսության մեջ ենք, որպեսզի լուծենք այդ խնդիրը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Ria.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաեև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն սպառազինված են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







