Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հերթական գրառումն է արել, որում անդրադառնում է «Ցեղասպանություն» եզրույթը 2009 թ. չօգտագործելու վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի անդրադարձին։ Սարգսյանը Facebook-ի իր էջում գել է․
«Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009 թ. չօգտագործելուն: Ի տարբերություն ներկայումս շրջանառվող տեսության, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.
«Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ, և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցի հետ կապված»:
Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







