Շաբաթ օրը՝ այսօր, 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրիատիկ ծովում՝ Իտալիայի ափամերձ հատվածի մոտ. հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իտալիայի սեյսմոլոգիական ծառայությանը։
Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ դեպի հյուսիս:
Սեյսմիկ ալիքը հասել է ապենինյան երկրի կենտրոնական և հարավային շրջանների քաղաքներին, այդ թվում՝ Նեապոլին, Սալերնոյին և Կազերտային: Հռոմում երկրաշարժը զգացել են մայրաքաղաքի հյուսիսային շրջանների բնակիչները:
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







