Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Իդլիբի դեէսկալացման գոտում իրավիճակի սրման պատճառով. ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
Ավելի վաղ ռուսաստանցի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին հայտնել էր «Հյուրիեթ» պարբերականը:
Ըստ թերթի՝ հանդիպման պատճառը Իդլիբում, այդ թվում՝ նաև այն տարածքներում, որտեղ բնակվում են խաղաղ բնակիչներ, աճող հարձակումներն են:
Անկարան հայտարարել է, որ դրանք սպառնում են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







