Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին կմիանա ամերիկյան աշխատուժին ՝ աշխատանքի անցնելով Սիլիկոնյան հովտի ընկերություններից մեկում. հաղորդում է nbcnews-ը:
36-ամյա Հարրին կստանձնի Սան Ֆրանցիսկոյում տեղակայված BetterUp Inc- ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
«Ես իսկապես ոգևորված եմ, որ միանում եմ BetterUp թիմին և համայնքին: Շնորհակալություն ինձ ընտրելու համար», — գրել է Հարրին երեքշաբթի օրը ընկերության բլոգում, որը հիմնադրվել է 2013 թ.-ին:
Արքայազնը նշել է, որ իր մեջ գտել է «ցավը նպատակի վերածելու ուժ» ու հորդորել մյուսներին հոգ տանել սեփական մտքերի նկատմամբ:
Ավելի վաղ, արքայազն Հարրին ու նրա ամերիկացի կինը՝ Մեգան Մարքլը, հարցազրույց էին տվել ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին: Նրանք, մասնավորապես, խոսել էին իրենց որդու մաշկի գույնի հետ կապված դժվարությունների, ինչպես նաև հղիության ընթացքում ինքնասպանություն գործելու Մարքլի մտքերի մասին:
Բուքինգհեմյան պալատում, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և ընտանիքի անդամները վշտացել են արքայազն Հարրիի և նրա կնոջ ՝ Մեգանի հետ հարցազրույցը դիտելով՝ տեղեկանալով, թե որքան դժվար են եղել վերջին տարիները նրանց համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







