ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
ՄԱԿ-ի ղեկավարի խոսնակը նշել է, որ Անտոնիո Գուտերեշը լրջորեն մտահոգված է քաղաքացիական անձանց վրա շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և շտապ ձեռնարկել այն կոնկրետ միջոցները, որոնք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ, ինչպես նաև կատարել իրենց նախկին պարտավորությունները: Նա կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման համար՝ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ»,- շեշտել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







