Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

ԱՄՆ Կոնգրեսը մոտ երկու տարով գաղտնի արգելափակել է զենքի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսը մոտ երկու տարով գաղտնի արգելափակել է զենքի վաճառքը Թուրքիային

Կոնգրեսի չորս հիմնական անդամները մոտ երկու տարով սառեցրել են Թուրքիային ամերիկյան զենքի բոլոր հիմնական վաճառքները՝ Անկարայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա հրաժարվի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից, գրում է Defense News-ը:

Դեռեւս անհայտ է, թե քանի պոտենցիալ վաճառք է հետաձգվել, առնվազն երկու հիմնական գործարքներ մնացել են առկախ վիճակում՝ F-16-ի կառուցվածքային վերազինման հետագա պայմանագիրը եւ ԱՄՆ-ում արտադրվող շարժիչների արտահանման լիցենզիաները, որոնք Թուրքիային անհրաժեշտ են Պակիստանին ուղղաթիռների վաճառքի 1,5 միլիարդ դոլարանոց նախագիծը ավարտելու համար: Պատմականորեն Միացյալ Նահանգները զենքի խոշորագույն արտահանողն է Թուրքիա:

Երբ Կոնգրեսը դադարեցնում է սպառազինության հիմնական համակարգերի վաճառքը, ինչպիսիք են տանկերը, ինքնաթիռները եւ նավերը, ապա սովորաբար դրա նպատակը երկրի ռազմական կամ քաղաքական գործողությունների դատապարտումն է: Սակայն զենքի վաճառքի սառեցումը դիվանագիտական գործիք է, որը Միացյալ Նահանգները չի օգտագործել Թուրքիայի դեմ 1978 թվականից, երբ թուրքական զորքերը Կիպրոս ներխուժեցին։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցով բարձրաստիճան ներկայացուցիչ Մայք Մաքքոլը խոստովանել են, որ իրենք մասնակցել են Թուրքիային զենք վաճառելու սառեցմանը:

Ավանդաբար զենքի վաճառքի գործընթացում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահներին ու բարձրաստիճան անդամներին, այսպես կոչված, «չորս անկյուններին» հնարավորություն է տրվում ԱՄՆ պետդեպարտամենտին հետ համոզել արտասահմանյան պետություններին զենք վաճառելու հարցում: Օրենսդիրները այս ծանուցման ժամանակահատվածն օգտագործել են, որպեսզի արգելափակեն վաճառքի խթանումը, սակայն նրանք կարծում են, որ նման քննարկումները նուրբ են, եւ դրանց մասին հազվադեպ են խոսում հրապարակավ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+