Ամերիկյան իշխանությունները Լիբանանին 17 մլն դոլար են հատկացրել որպես արտակարգ օգնություն Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո: Այս մասին ասվում է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ։
«ԱՄՆ-ն արդեն 17 մլն դոլար շտապ օգնություն է հատկացրել սարսափելի պայթյունի հետևանքների դեմ պայքարելու համար։ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Լիբանանի ժողովրդին», — ասված է ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օգնությունը ներառում է նաև դեղորայքի և պարենի մատակարարումները:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել, որն առգրավվել է վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից:
Իշխանությունները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նրա տնօրենին։ Պայթյունի հետևանքով առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը տուժել։ Զոհվել է նաև 11 հայ։
أعلنت الولايات المتحدة عن مساعدات طارئة بقيمة 17 مليون دولار لمساعدة لبنان على تخطي المأساة المروعة.
The U.S. has already pledged $17 million in emergency aid to assist Lebanon in responding to the horrific tragedy on August 4.#InThisTogether @USAFCENT @CENTCOM @LebarmyOfficial pic.twitter.com/Avrytvgbgk— U.S. Embassy Beirut (@usembassybeirut) August 7, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







