Թուրքիայի «Ֆաթիխ» հորատման նավը սկսել է առաջին երկրաբանահետախուզական աշխատանքները Սև ծովում: Այդ մասին հայտնել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիխ Դոնմեզը, փոխանցում է Iz.ru-ն։
««Ֆաթիխ»-ը Սև ծովում սկսել է հորատման աշխատանքներ իրականացնել «Տունա-1» տեղամասում։ Մենք կուսումնասիրենք յուրաքանչյուր քառակուսի մետրը, եթե այնտեղ ինչ-որ բան կա, մենք անպայման դա կգտնենք», — գրել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։
2020 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտնել է, որ Թուրքիան սկսել է Կիպրոսի շելֆում ածխաջրածինների հանքավայրերի հետախուզման հերթական փուլը: Փետրվարի 2-ին թուրքական Oruc Reis հետազոտական նավը ժամանել է Կիպրոսից արևմուտք գտնվող շրջան, որտեղ գտնվում է բացառիկ տնտեսական գոտին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







