Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է 4386 մարդ, ևս 12 413-ը վիրավորվել են, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Տվյալները ներկայացված են սեպտեմբերի 25-ի դրությամբ։
Լիբանանում ռազմական էսկալացիան սկսվել էր մարտի 2-ին՝ «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումներից հետո։
Ի պատասխան՝ իսրայելական բանակն սկսել էր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ հայտարարելով, որ թիրախավորում է խմբավորման ենթակառուցվածքները։
Իսրայելը մարտի 16-ին հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին։ Հաջորդ ամիսներին կողմերը շարունակել էին փոխանակվել հարվածներով։
Հունիսին Իսրայելն ու Լիբանանն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված շրջանակային համաձայնագիր։ Այդուհանդերձ, Լիբանանի տարածքին իսրայելական հարվածները շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







