Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին։
Նշենք, որ РИА новости-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է Լիբիայում զինադադարի նոր նախաձեռնության մասին, որը նախատեսում է հրադադար և քաղաքական կարգավորման պայմաններ:
«Միջմայրցամաքային նախաձեռնությունն ուղղված է մարտական գործողությունների դադարեցմանը, այն ներառում է օտարերկրյա զինյալների դուրսբերումը և առկա խմբավորումների զինաթափումը», — ասել է աս Սիսին ՝ Ամփոփելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարի և Լիբիայի արեւելքում նիստեր անցկացնող Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ակիլա Սալեհի հետ հանդիպման արդյունքները:
Այս կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է. «Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







