Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Մոսկվայում հունիսի 9-ից կարանտինը կչեղարկվի

Մոսկվայում հունիսի 9-ից կարանտինը կչեղարկվի
People walk and ride bicycles along an embankment of the Moskva River on a warm summer day, after local authorities partially lifted quarantine restrictions imposed to prevent the spread of the coronavirus disease (COVID-19), in Moscow, Russia June 6, 2020. Kirill Zykov/Moscow News Agency/Handout via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. MANDATORY CREDIT.

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 9-ից քաղաքում կչեղարկվի ինքնամեկուսացման, անցաթղթերի և հատուկ գրաֆիկով զբոսանքի ռեժիմը, որը գործում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։  Այս մասին հայտնում է Meduza-ն։

Մոսկվայի բնակիչները, այդ թվում՝ 65 տարեկանից բարձր, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, կարող են առանց սահմանափակումների դուրս գալ փողոց, այցելել հասարակական վայրեր։

Նշվում է, որ հունիսի 9-ից աշխատանքը կվերսկսեն նաև վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, անասնաբուժական կլինիկաները։

Քաղաքապետը հայտնել է, որ հունիսի 16-ից կվերաբացվեն ատամնաբուժարանները, գրադարանները, անշարժ գույքի գործակալությունները, թանգարանները, կենդանաբանական այգիները։ Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչները կկարողանան նաև ներկա գտնվող մարզական միջոցառումների, սակայն այն պայմանով, եթե մարզադաշտում զբաղեցվի նստատեղերի միայն 10 տոկոսը։ Նույն օրը կսկսեն աշխատել նաև ռեստորանների և սրճարանների բացօթյա սրահները։

Հունիսի 23-ից կբացվեն ֆիթնես ակումբներն ու լողավազանները։ Այդ օրը նաև կվերսկսվի Մոսկվա գետով ուղևորատար նավագնացությունը։ Կբացվեն նաև մանկապարտեզները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+