Անկարայում իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդու, որն արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծել և սոցիալական ցանցերում տարածել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի մասնակցությամբ լուսանկարներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Պարզվել է, որ կասկածյալն WhatsApp-ի կարգավիճակի բաժնում (status) հրապարակել է Էրդողանի և Գյուրլեքի, ինչպես նաև իր սեփական լուսանկարները։ Ենթադրվում է, որ այդ պատկերներն ստեղծվել են արհեստական բանականության կիրառմամբ»,- հայտնել են Անկարայի դատախազությունից, որն իրականացնում է հետաքննություն։
Քննիչները ենթադրում են, որ ձերբակալվածը կարող էր օգտագործել այս մեթոդը՝ ստեղծելու տպավորություն, թե կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հաղորդվում է, որ ձերբակալվածն ավելի վաղ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով դատվածություն է ունեցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







