Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:26

CNN-ը, Politico-ն և MS NOW-ն հայտարարել են Թրամփի դեմ հայց ներկայացնելու մասին

CNN-ը, Politico-ն և MS NOW-ն հայտարարել են Թրամփի դեմ հայց ներկայացնելու մասին

Ամերիկյան CNN, Politico և MS NOW (նախկինում՝ MSNBC) լրատվամիջոցները հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի երեք պաշտոնյայի դեմ հայց ներկայացնելու մասին՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն, ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է Business Insider-ը:

Լրատվամիջոցների պնդմամբ՝ իրենց հրապարակումների պատճառով անցագրերի չեղարկումը խախտում է մամուլի ազատությունը երաշխավորող ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը, իսկ նախնական ծանուցման և պատշաճ ընթացակարգի բացակայությունը՝ հինգերորդ ուղղմամբ երաշխավորված իրավունքները։

Բացի Թրամփից, հայտարարության մեջ որպես պատասխանողներ նշված են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը, հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չենգը և Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Կարանը։

Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր երեք լրատվամիջոցի՝ Սպիտակ տուն մուտքն արգելելու մասին՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նույն օրը լրագրողները դեռ Սպիտակ տան տարածքում էին, և նրանց հեռացնելու նշաններ չկային։

Լրագրողների մուտքն արդեն սեպտեմբերի 19-ին արգելվել էր։ ABC News-ը հայտնել է, որ իր լրագրողներն անձամբ տեսել են, թե ինչպես են Սպիտակ տան անվտանգության անցակետում մերժել CNN-ի լրագրողի և լուսանկարչի մուտքը։ MS NOW-ն նույնպես հայտնել է իր աշխատակիցների մուտքի արգելքի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+