ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հարցում երեք տարբերակ է դիտարկում՝ երկիրը ոչնչացնել, թույլ տալ, որ այն տնտեսապես քայքայվի կամ գործարք կնքել Թեհրանի հետ, հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգստը՝ նախագահի հետ զրույցից հետո։
Յինգստի փոխանցմամբ՝ Թրամփն ասել է, որ դեռ որոշում է իր հետագա քայլերը, և ոչ հեռու ապագայում սպասվում են «շատ խոշոր իրադարձություններ»։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը Թեհրանը կարող է պատասխանել Պարսից ծոցում նավերի մուտքը սահմանափակող գոտու ընդլայնմամբ։
Իրանն ավելի վաղ նաև նախազգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցից դուրս նախատեսվող այդ գոտի առանց իր համաձայնության մուտք գործող նավերը կարող են ներառվել պատժամիջոցների ցանկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







