ԱՄՆ-ի տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ կարող է հանգեցնել Պարսից ծոցում Թեհրանի վերահսկողության տակ գտնվող ծովային բացառման գոտու ընդլայնմանը, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Տնտեսական պատերազմին կհակադարձենք Պարսից ծոցով մինչև շրջափակման սահմանագիծ ձգվող ծովային բացառման գոտով։ Ամերիկյան նավերի և ռազմակայանների նկատմամբ օպերատիվ ռազմավարությունն արմատապես վերանայվել է»,- գրել է Ռեզային X-ում։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Վաշինգտոնը «հստակ նախազգուշացում» է ստացել իրանական նոր հրթիռների վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ-ի ծովային շրջափակման և պատժամիջոցների՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր շահերը պաշտպանելու համար։
Օգոստոսին Վաշինգտոնն սկսել էր «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությունը, որի նպատակն Իրանի ֆինանսական մեկուսացման ուժեղացումն է։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին ԵՄ-ի աջակցության մասին։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքով նոր գոտի ստեղծելու նախապատրաստման մասին։ Այն տարածվելու է Պարսից ծոցի մի մասի վրա, իսկ առանց Իրանի իշխանությունների հետ համաձայնեցնելու գոտի մուտք գործած նավերը կարող են ներառվել պատժամիջոցների ցանկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







