ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Եվրոպական միությունը Կանադային ընդունի որպես ասոցացված անդամ, գրել է Politiko-ն։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ կարող է «լուրջ մաքսատուրքեր» սահմանել կամ դադարեցնել առևտուրը Եվրոպայի հետ, եթե Կանադայի՝ 27 անդամ ունեցող ԵՄ-ին ինտեգրումը դիտարկվի որպես ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական քայլ։ Նա այդ հնարավորությունը «ծիծաղելի» է անվանել՝ հավելելով, որ «Կանադան առևտրային սարսափելի գործընկեր է», հայտնում է կայքը։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը «Միության վիճակի մասին» իր ելույթում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին առաջարկել էր քննարկել Կանադայի՝ ԵՄ առաջին ասոցացված անդամ դառնալու հնարավորությունը։ Նա նաև հայտարարել էր «Հանուն ապագայի դաշինքի» (Alliance for the Future) ստեղծման մասին։
Առաջարկն անակնկալի է բերել եվրոպական մայրաքաղաքներին, իսկ կանադացի պաշտոնյաները դեռևս հեռու են մնում այդ գաղափարից։ Միևնույն ժամանակ՝ դեռևս հստակ չէ, թե ի՞նչ է ենթադրում ասոցացված անդամի կարգավիճակը, քանի որ ԵՄ օրենսդրությամբ նման կարգավիճակ ներկայումս նախատեսված չէ, նշում է Politico-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







