ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտին հարվածելու հնարավորության մասին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները «կարող է շատ շուտով հարվածել Պիկաքս լեռանը»։ Պիկաքս լեռը գտնվում է Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի մոտ։ Գործակալության տվյալներով՝ լեռան տակ կառուցված է ուժեղ պաշտպանված ստորգետնյա օբյեկտ, որը ներառում է երկու խորքային թունելային համալիր։
Նաթանզի միջուկային օբյեկտը հարվածի թիրախ էր դարձել 2025 թվականի հունիսին՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունների ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







