Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:49

Իրանը մերժել է ԱՄՆ-ի պահանջները

Իրանը մերժել է ԱՄՆ-ի պահանջները

Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը միջնորդների միջոցով վարվող բանակցություններում, հայտարարել է միջազգային և իրավական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հայտնել է Mehr-ը։

Ըստ կայքի՝ պաշտոնյան հայտնել է ամերիկյան կողմի «չափազանց մեծ պահանջների մասին»։

«Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ եթե այս ծրագիրը մերժվի, բանակցությունները ձախողված կհամարվեն, և իրենք կլքեն դրանք։ Ի վերջո, այդպես էլ ստացվեց, ամերիկյան պատվիրակությունը հեռացավ բանակցություններից»,- ասել է Ղարիբաբադին։

Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը չի պնդել բանակցությունների շարունակում՝ դա համարելով «Իրանի արժանապատիվ դիվանագիտություն»։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ Օմանում բանակցությունները կայացել էին, երբ Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցը։ Ըստ նրա՝ մյուս կողմը պնդում էր, որ հարավային երթուղին բաց մնա մինչև իրանա-օմանական բանակցությունների ավարտը, սակայն իրանական պատվիրակությունը չի ընդունել այդ առաջարկը։

«Մենք հստակ հայտարարեցինք, որ ինչպիսին էլ լինի բանակցությունների արդյունքը, Իրանի սկզբունքային քաղաքականությունը պարզ էր պատերազմի հենց սկզբից, և նման առաջարկներ չեն ընդունվի»,- պարզաբանել է Ղարիբաբադին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններն ընթանում են «շատ բարեկամական մթնոլորտում»։

ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն դրույթների խախտման մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+