ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններն այժմ ընթանում են «շատ բարեկամական մթնոլորտում», փոխանցել է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չէին լինի, եթե ամերիկյան կողմը չվերսկսեր հարվածները Իրանին։ «Սակայն, եթե մենք կոշտ չգործեինք, բանակցություններ չէին լինի»,- նշել է Թրամփը։ «Այժմ բանակցություններն ընթանում են շատ բարեկամական մթնոլորտում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ «Նրանց հնարավոր չէ կաշառել։ Դուք պետք է հաղթեք նրանց։ Եվ մենք ցույց կտանք նրանց։ Տեսնենք, թե դա ինչով կավարտվի»,- հավելել է Թրամփը։
Ըստ նրա վարկածի՝ Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին որքան հնարավոր է շուտ վերացնել Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը։
Թրամփը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Միացյալ Նահանգները «շատ արագ» կչեզոքացնեն «Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքը», ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանին՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն դրույթների խախտման մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։






































