Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:02

Գերմանիայում անոմալ շոգի հետևանքով ավելի քան 5000 մարդ է մահացել. ԶԼՄ

Գերմանիայում անոմալ շոգի հետևանքով ավելի քան 5000 մարդ է մահացել. ԶԼՄ

Ամռան սկզբին արձանագրված անոմալ բարձր ջերմաստիճանը Գերմանիայում 5120 մարդու մահվան պատճառ է դարձել, գրել է Telegraph-ը՝ հղում անելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալներին։

Նշվում է, որ մահացածների մեծ մասը տարեցներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք են։

Գերմանիայի վիճակագրական ծառայության (Destatis) փոխանցմամբ՝ հունիսին, երբ ջերմաստիճանը հասել է մինչև 41 աստիճանի, երկրում մահացության ընդհանուր ցուցանիշն աճել է 30%-ով։ Ըստ նույն ծառայության տվյալների՝ արևմտյան Ռեյնլանդ-Պֆալց նահանգում զոհերի թիվը կազմել է շուրջ 560, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

ԶԼՄ-ն գրել է, որ ըստ RKI-ի գիտնականների պարզաբանման, շատ դեպքերում անոմալ շոգը մահվան վկայականներում չի նշվում որպես առաջնային պատճառ, քանի որ մահացությունը հիմնականում բարձր ջերմության և նախկինում առկա առողջական խնդիրների համադրության հետևանքով է վրա հասնում։

Պարբերականը նաև հաղորդել է, որ Եվրոպական կլիմայական ծառայության Copernicus տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում հունիսին միջին ջերմաստիճանը հասել է 20,74 աստիճանի, ինչը 3 աստիճանով բարձր է նորմայից և հանդիսանում է պատմական ռեկորդ։

Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող «ջերմային գմբեթների» պատճառով հազարավոր մահվան դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իսպանիայում ու Բելգիայում, գրել է պարբերականը։

Le Monde-ի տվյալներով՝ Ֆրանսիայում արդեն երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ՝ ծայրահեղ շոգի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ գրեթե ամբողջ Ֆրանսիան գտնվում է նարնջագույն զգուշացման ռեժիմում, և առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա հանգստյան օրերին Փարիզում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 35 աստիճանը։ Շաբաթ օրը առավելագույն եղանակային վտանգի ռեժիմը կգործի երկրի 24 դեպարտամենտում, որտեղ բնակվում է շուրջ 21,9 միլիոն մարդ։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 41 աստիճանի։

Միջին հեռահարության եղանակի կանխատեսումների եվրոպական կենտրոնի փորձագետ Սամանտա Բուրգեսի փոխանցմամբ՝ կլիմայական փոփոխություններն իրականություն են և առօրյա կյանքը վերածվում են խաթարող ներկայի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+