Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:19

[Լուսանկարներ] Միացյալ Նահանգներում շարունակվում եմ զանգվածային բողոքի ակցիաները

[Լուսանկարներ] Միացյալ Նահանգներում շարունակվում եմ զանգվածային բողոքի ակցիաները

Միացյալ Նահանգներում արդեն մեկ շաբաթ ավել է շարունակվում եմ զանգվածային բողոքի ակցիաները։ Անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Իրավախախտ Ֆլոյդին ձերբակալելիս՝ ոստիկաններից մեկը պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը, ինչի հետևանքով սևամորթ տղամարդը մահացել է հիվանդանոցում։

Մայիսի 26-ին իրավակարգի բոլոր չորս աշխատակիցներին, որոնք մասնակցել են Ֆլոյդի ձերբակալությանը, հեռացրել են աշխատանքից, նրանցից մեկին կալանավորել են՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով:

https://www.instagram.com/tv/CA60E15HTUg/?igshid=xffbkjgdlwk0

Այս պատահարից հետո ԱՄՆ-ի մեկ տասնյակից ավելի քաղաքներում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ։ Զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Բողոքի ակցիաներն այժմ վերածվել են անկարգությունների: Մասնակիցների դժգոհության ալիքը չի հանդարտվում: Նրանք ջարդուփշուր են անում խանութներ, հրկիզում են շենքեր, տեղի են ունենում ոստիկանության հետ բախումներ:

https://www.instagram.com/p/CA5GtMfoAa6/?igshid=126i5xlyhozol

Նյու Յորքում երկուշաբթի ժամը 23:00-ից մինչև երեքշաբթի ժամը 05:00-ն հայտարարվել էր պարետային ժամ, որը, քաղաքապետի որոշմամբ, ևս մեկ օրով երկարաձգվել է Նյու Յորքում պարետային ժամը երկարաձգվել է ևս մեկ օրով։

Համաձայն որոշման՝ իրավախախտներին կարող է սպառնալ մինչև երեք ամիս ազատազրկում, ինչպես նաև մինչև 500 դոլար տուգանք: Պարետային ժամը չի տարածվում հրշեջների, ոստիկանների, բուժաշխատողների, մի շարք մթերային խանութների և դեղատների աշխատակիցների վրա:

Armenia Today-ը ներկայացնում է միջազգային հեղինակավոր պարբերականներում ու լրատվամիջոցներում տարածված լուսանկարներն ու տեսանյութերի ԱՄՆ-ում շարունակվող  զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+