ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է հունիսի 11-ին Իրանի վրա նախատեսված ԱՄՆ հարվածները։
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի վրա նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները», - գրել է նա Truth Social-ում։
Նախագահը պնդել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունը հասել է «իրանական ղեկավարության ամենաբարձր մակարդակներին»։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։ Հունիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք։




































