Իրանը բոլոր տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար փակում է անցումը Հորմուզի նեղուցով, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբին։
Շտաբի հայտարարության համաձայն՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում «անկայուն իրավիճակի» և ԱՄՆ-ի «հանցավոր գործողությունների», մասնավորապես՝ Հորմուզգան նահանգի հարավային շրջանների վրա կատարված հարձակման ֆոնին։
Ավելի վաղ՝ հունիսի 11-ի գիշերը, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր «իբրև ինքնապաշտպանություն» Իրանի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական բախումը սրվել էր հունիսի 9-ին, երբ Միացյալ Նահանգները հարվածներ էր հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռի խոցման։ The New York Times-ի փոխանցմամբ՝ սա հակամարտության սկզբից ի վեր Apache ուղղաթիռի կորստի առաջին դեպքն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







